«Կարողանում եմ ուժս ծառայեցնել Հայրենիքիս»․ Զորիկ Պողոսյանը պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել՝ շրջանցելով ադրբեջանցի մարզիկին (տեսանյութ)
Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Դյուցազնագրքի և Գինեսի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը այս տարվա մայիսին պատրաստվում է համաշխարհային նոր ռեկորդ սահմանել և շրջանցել ադրբեջանցի մարզիկին։
Նշենք, որ նախկինում Զորիկ Պողոսյանն արդեն մի քանի անգամ շրջանցել է ադրբեջանցի մարզիկին իր սահմանած ռեկորդներով։
Ավելի վաղ NEWSPRESS.am-ը հայտնել էր, որ մեկ այլ արարողության ժամանակ էլ (170 կգ ծանրաձողն ուսերի վրա, նստած դիրքով, քայլել է 2 մետր․ բարձրացել է 9 անգամ կքանստել ու նորից բարձրացել է), նա շրջանցել է թուրք մարզիկի՝ նախկինում սահմանած ռեկորդը:
Այժմ, հերթական անգամ, մարզիկը, ով նաև ԱԻՆ աշխատակից է, պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել։
Անդրադառնալով առաջիկա ռեկորդին, նա իր ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«230 ԿԳ 5 անգամ առանց ամրագոտի։ Պատրաստվում եմ 2023 թվականին հերթական համաշխարհային ռեկորդը սահմանել։ Փառք քեզ Տեր Աստված որ ինձ տվել ես գերբնական ուժ և ես կարողանում եմ ուժս ծառայեցնել Հայրենիքիս և հաղթանակներ պարգևել Հայ ազգիս։
Առաջ Աստված»։