Նորակոչիկների հերթական խումբը մեկնեց զորամաս (տեսանյութ)
2023 թվականի ձմեռային զորակոչը շարունակվում է։ Նորակոչիկների հերթական խումբը մեկնեց զորամաս։ Կենտրոնական հավաքակայանի դիմաց տղաներին ճանապարհելու էին եկել հարազատներն ու ընկերները, ովքեր նրանց ծափողջույններով բարի ճանապարհ մաղթեցին։
Դեպի զորամաս շարժվող ավտոբուսի պատուհաններից կախված նորակոչիկները ողջունում էին ու ժամանակավոր հրաժեշտ տալիս իրենց ծնողներին ու ընկերներին։