Կրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա
Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ լրիվ բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան. «Ազատություն»

Հայաստանը միշտ պատրաստ է եղել մեկ վայրկյանում ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ Հայաստանն այս հարցում կառուցողական է։

Ռուբինյանի խոսքով՝ Թուրքիան մինչ այս պահը չի գնում այդ քայլին։

Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Արդեն գործո՞ւմ են ուղիղ բեռնափոխադրումները Երևանի և Անկարայի միջև։

Ռուբինյան․ - Հնարավորությունը բաց է, և եթե համապատասխան տնտեսվարողները ուզենան օգտվել այդ հնարավորությունից, կարող են։ Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, ոչ թե հատուկ ներկայացուցիչների միջև է եղել, այլ տեխնիկական հանդիպում է եղել սահմանին՝ Մարգարայում և ուսումնասիրվել է Մարգարայի կամրջի վիճակը, պիտանելիությունը, նմուշառում է վերցվել երկկողմ և հիմա այդ հետազոտության փուլում ենք, որից հետո պարզ կլինի, թե ինչպես ենք շարժվում առաջ։ Նաև շարունակում է սեղանին մնալ մեր առաջարկը՝ ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու և սպասում ենք թուրքական կողմի արձագանքին։

Երբ որ կամրջի վերաբերյալ արդեն պաշտոնական եզրակացություն լինի, ըստ դրա, կարելի կլինի նշել ժամկետները, բայց, բնականաբար, եթե ֆիքսվի, որ կամուրջը պիտանի է անհապաղ օգտագործման համար, այդ դեպքում ոչ մի տեխնիկական պատճառ չի մնա երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը անհապաղ չբացելու համար և եթե դա տեղի չունենա, կնշանակի, որ քաղաքական պատճառ կլինի, իսկ քաղաքական պատճառ առնվազն Հայաստանի Հանրապետության կողմից չի կարող լինել։

«Ազատություն»․ - Պարոն Ռուբինյան, ի դեպ, տրամաբանությունը ո՞րն է երրորդ երկրների համար բացելու։

Ռուբինյան․ - Բնականաբար, Հայաստանը միշտ պատրաստ է եղել մեկ վայրկյանում ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ, ընդ որում, միշտ ասելով՝ նկատի ունեմ 1991 թվականից սկսած, բայց քանի որ թուրքական կողմ, առնվազն մինչ այս պահը, չի գնացել այդ քայլին, քննարկվել են ինչ-որ քայլեր, որոնք կարող են որոշակի վստահության ամրապնդման միջոց լինել և այդ համատեքստում եղել է առաջարկ մեր կողմից և այդ առաջարկն ընդունվել է։ Ի դեպ ուղիղ ավիաբեռնափոխադրումների առաջարկն էլ եղել է թուրքական կողմից և մեր կողմից է ընդունվել։ Իմաստն այն է, որ հնարավորություն տրվի ամեն դեպքում սահմանը բացել թեկուզ մասնակի, որը թեկուզ կարող է տուրիստական շարժ ակտիվացնել և այլն։

«Ազատություն»․ - Նախատեսվա՞ծ է առաջիկայում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչի հետ հանդիպում։

Ռուբինյան․ - Այս պահին՝ ոչ։

«Ազատություն»․ - Ի՞նչն է գլխավոր խոչընդոտը, որ ձգձգվում է կարգավորումը, նրանք ասում են՝ «խաղաղության պայմանագիր ստորագրեք նո՞ր»։

Ռուբինյան․ - Գլխավոր խոչընդոտն այն է, որ Թուրքիան մինչ այս պահը չի գնում այդ քայլին, Հայաստանը պատրաստ է՝ հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։

«Ազատություն»․ - Ես նկատի ունեի պայմանը, որն անգամ Էրդողանի շուրթերից է հնչում, երբեմն-երբեմն։

Ռուբինյան․ - Թուրքիայից հաճախ տարատեսակ և հակասական հայտարարություններ են հնչում, օրինակ ասում են նաև, որ Թուրքիան առանց նախապայմանների է գնում այս գործընթացին, բայց մյուս կողմից հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են այս հայտարարություններին, բայց ամեն դեպքում Հայաստանը կառուցողական է։

Անցած տարեվերջին Hurriyet Daily News-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրել էր, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, և հնարավոր է, որ անգամ Ամանորից առաջ արդեն սկսվեն փոխադարձ ավիափոխադրումներ, ինչպես նաև բացվի Արմավիրի մարզի սահմանին գտնվող Մարգարա-Ալիջանի սահմանային անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Երկու երկրների բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը Վիեննայի 2022-ի հուլիսի 1-ի հանդիպմանը որոշեցին բացել սահմանն այլ երկրների քաղաքացիների համար։

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Երևանի ու Անկարայի միջև կարգավորման նոր գործընթացը մեկնարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ 2022-ի մարտին Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր հայ-թուրքական սահմանի բացումից և նշել, որ քննարկվում են տեխնիկական բնույթի հարցեր:

Ռուբինյանն ու Քըլըչն արդեն չորս անգամ հանդիպել են։ Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը մինչ այժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է, որը դադարել էր 2019-ի վերջին: