Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացնում է Իրան մեկնող իր քաղաքացիներին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է իր քաղաքացիներին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած հարձակումից հետո, որի արդյունքում զոհվել է դիվանագիտական գերատեսչության անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, վիրավորվել երկու աշխատակից։
«Հաշվի առնելով Իրանում տիրող անկայուն իրավիճակը և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչությունը՝ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց, բացառությամբ խիստ անհրաժեշտության, իսկ այցի դեպքում ցուցաբերել մեծ զգուշավորություն»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին, ովքեր ներկայումս գտնվում են Իրանում, խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության կանոնները։