Հնդկաստանում պայթյունի սպառնալիքի հետևանքով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Հնդկաստանում արտակարգ դեպք է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նագպուր քաղաքում: Վթարային վայրէջքաի պատճառը սրահում ռումբի մասին հաղորդագրությունն է եղել, գրում է Газета-ն` հղում անելով Hindustan Times-ին:
Ինքնաթիռը չվերթ է իրականացրել Բհուբանեշվարից դեպի Մումբայ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր ուղևորները տարհանվել են ինքնաթիռից, սակայն անվտանգության ծառայությունները ստուգման ընթացքում ռումբ չեն հայտնաբերել: