50 օրվա բաժանումից հետո մանկահասակ թոռնիկը չէր ճանաչել տատիկին. Հայաստանից 17 արցախցի վերադարձավ Ստեփանակերտ (տեսանյութ)
Այսօր Արցախի ևս մի խումբ բնակիչներ կարողացան հայրենիք վերադառնալ: Ոմանք բուժման համար էին մոտ 50 օր առաջ Հայաստան մեկնել, ոմանք՝ բարեկամ-հարազատին այցելելու: Անցած շաբաթների ընթացքում բոլորին միավորողը կարոտն էր: Հենց այդ կարոտի ձայնին ունկնդիր՝ շտապել են ժամ առաջ հարազատ օջախ վերադառնալ: Սպասված տեղափոխությունն իրականացվել է Կարմիր Խաչի միջնորդությամբ ու մասնակցությամբ: