Լոնդոնի համալսարանում չեղարկվել է Հայաստանի դեսպանի ելույթն Արցախի թեմայով
Բրիտանական Queen Mary համալսարանում նախատեսվում էր Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանի ելույթը «Մարդու իրավունքները հակամարտությունների գոտիներում. Լեռնային Ղարաբաղի գործը» խորագրով։
APA-ն հայտնում է, որ այս համալսարանում սովորող ադրբեջանցի ուսանողների «օպերատիվ արձագանքի» պատճառով բողոք է ներկայացվել վարչակազմին և համապատասխան գերատեսչություններին։
Բողոքի ակցիայի հետևանքով նախատեսված միջոցառումը չեղարկվել է։