Ուկրաինան նախազգուշացրել է Իրանին
Ուկրաինան նախազգուշացրել է Իրանին Ռուսաստանի գործողություններին աջակցելու հետևանքների մասին, Facebook-ում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
«Իրանական օբյեկտներում պայթյունների պատճառները մեզ անհայտ են։ Բայց ինչպես ասում է պարսկական ժողովրդական իմաստությունը՝ մի՛ վնասիր ուրիշներին, և դու չես վնասի քեզ»,- գրել է նա։
Հունվարի 29-ի գիշերը պայթյուններ են տեղի ունեցել մի քանի ձեռնարկություններում, որոնք կապված են Իրանի պաշտպանական համալիրների հետ։ Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Սպահան քաղաքի զինամթերքի գործարանում, որից հետո հրդեհ է բռնկվել։