Զելենսկին Նիկոլաևում հանդիպել է Դանիայի վարչապետի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիկոլաևի մարզում հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ։ APA-ն «Kiev Post»-ին հղումով հայտնում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն այցելել են Նիկոլաևի հոսպիտալում վիրավորված ուկրաինացի զինծառայողներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Նիկոլաևի մարզ։
Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ այս մասին տեղեկություն է հրապարակել «Յունիանը»։
Ուկրաինայի նախագահը Նիկոլաևի մարզի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ տարածաշրջանը հերոսաբար ետ է մղում զավթիչների բոլոր հարձակումները։
Այցի ընթացքում Զելենսկին քննարկել է նահանգի օպերատիվ իրավիճակը, ռուսական հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումների արդյունքները։
Քննարկվել են նաև Նիկոլաևի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների, պաշտպանիչ սարքավորումների վիճակի և վերականգնման աշխատանքների արագության խնդիրները։