Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը
Երեկ ուշ երեկոյան Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը: Newpress.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից նշեցին, որ Շանթ Հարությունյանի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ հացադուլից հետո չեն առաջացել, նա բժշկական հետազոտություն է անցել:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը հացադուլ էր հայտարարել հունվարի 21-ին` ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի, վերջինս ևս դադարեցել է հացադուլը, քանի որ պահանջը կատարվել է: Նա պահանջում էր իրեն տեղափոխել ընդհանուր խցից, քանի որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Հիշեցնենք, որ նույն պահանջն էր ներկայացրել նաև ՀԽ անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, որը ևս բավարարվել է: