Կանադական դպրոցում զոհերի թիվը հասել է հինգի
Կանադայի Լա-Ռոշ քաղաքի դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել` հինգ մարդ զոհվել է, 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում են, մեկ հոգի ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն:
Ականատեսները լսել են տասնյակ կրակոցներ, նաև հայտնի չէ, թե զոհերի շրջանում աշխատակիցներ ուսանողներ եղել են, թե ոչ: Դպրոցում ուսուցանում են մանկապարտեզից մինչև 12 դասարանային կրթական համակարգով: Աշակերտների թիվը կազմում է 900, իսկ Լա-Ռոշում ապրում է մոտ 3 հազար մարդ: