Մեր խնդիրներն ավելի խորն են, քան մենք պատկերացնում ենք, աղետն ավելի մեծ է, քան կարող ենք գիտակցել. Ղազինյան
Կայացած բանակը երբեք թույլ չէր տա իր մի մաս համարվող զոհված զինվորի ծնողների նկատմամբ քաղաքական գործիչների կողմից այսպիսի ծաղրանք ու ստորացում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Նայեք այսօրվա Եռաբլուրի կադրերը ու փորձեք գիտակցել ամոթի ու խայտառակության խորությունը: Այս մարդիկ իրենց որդուն տվել էին Հայկական բանակին, իսկ բանակն այսօր երես է թեքել նրանցից, թողել անպաշտպան քաղաքական ցինիկության, ծաղրի ու անբարոյականության դիմաց:
Մեր խնդիրներն ավելի խորն են, քան մենք պատկերացնում ենք, աղետն ավելի մեծ է, քան կարող ենք գիտակցել. մենք ուղղակի զրկված ենք պետական իմունիտետից, իսկ այդ վիճակում ցանկացած անորակ բացիլ կարող է քայքայել պետությունն ու պետականությունը:
Կներեք, բայց չեմ կարող շնորհավորել բանակի օրը, չի ստացվում...»,- գրել է Ղազինյանը: