ՄԻՊ-ի պահեստային և ամենահավանական թեկնածուն
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ամենահավանական թեկնածուն նախկին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է:
newspress.am-ի տեղեկություններով` նրան արդեն իսկ իշխանութունները առաջարել են զբաղեցնել Կարեն Անդրեասյանի տեղը, սակայն վերջինս կոնկրետ պատասխան չի տվել, քանի որ չի կարծում, որ ՄԻՊ-ի պաշտոն առաջարկելով իշխանությունները կարող են հավասարակշռել իրավիճակը:
Հիշեցնենք, որ Մանուկյանը նախարարի պաշտոնը թողել էր 2015թ-ի ամռանը, բայց այդպես էլ կոնկրետ չասվեց, թե որն է հրաժարականի պատճառը: Միայն պարզ է այն, որ Հովհաննես Մանուկյանը հրաժարական էր ներկայացրել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի շահերին առնչվող սահմանադրական փոփոխությունների տեքստի ներկայացման նախաշեմին։ Նախարարը, ինչպես հայտնի է, ակտիվ դերակատարում չուներ սահմանադրական տեքստի մշակման գործընթացում, մինչդեռ ի պաշտոնե պետք է որ լիներ։
Կընդունի՞ Հովհաննես Մանուկյանը առաջարկը, թե ոչ` դժվար է ասել: Բայց իշխանությունները ունեն իրենց պահեստային թեկնածուներին: Այս պաշտոնի համար շրջանառվող թեկնածուներից են ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը, ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգմավոր, իշխանությունների մերձավոր Թևան Պողոսյանը: