«Ծնողները թող իրենց նորմալ պահեն, ցավը ճղճղան չի լինում. հարգեք պետությունը». ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)
«Ես կարծում եմ, որ եթե իրենք իրենց նորմալ պահեին... ցավը ճղճղան չի լինում: Ոնց ուզում են՝ թող հասկանան: Ես էլ երկու կորուստ ունեմ, բայց ձայն չեմ հանում, որովհետեւ հայրենիքի համար է պետք եղել անել: Ես էլ եմ գնացել, երբ պետք է եղել»,-ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրեն դուր է գալիս, որ ոստիկանները թույլ չենտալիս զոհվածների ծնողներին մոտենալ պաշտոնյաներին: