Ուզում եմ մոտենալ տղայիս գերեզմանին` ոստիկանը վազելով հետևիցս գալիս ա. տղաս 22 տարեկան ա դառել, դուք ո՞վ եք, որ փակեք ճանապարհս. զոհվածի հայր (տեսանյութ)
44–օրյա պատերազմի զոհված զինվոր Ժորա Սահակյանի հայրը նկատում է` Փաշինյանը գնաց Եռաբլուրից, օդը մաքրվեց։
«Էդ մարդը, որ գալիս ա ստեղ` մենք խելագարվում ենք»,–ասաց նա։
Զոհվածի հայրը պատմեց, որ երբ ուզում էր մոտենալ իր որդու շիրիմին` ոստիկանը վազելով եկել է հետևից։
«Նիկոլ Փաշինյանն աշխարհի ամենավախկոտ մարդն է, ինքն իր շողքից վախենում է, շողքը Ացախի բարբառով ստվերն ա»,–ասաց նա։