Մեր իշխանությունը երկիրը փրկել է թալանից. իրեն ազատամարտիկ ներկայացնող ՔՊ-ական Ասլանյանն ասում է, թե` պատերազմն ի սկզբանե տանուլ տված էր (տեսանյութ)
ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը լիրաժեք չկարողացավ պատասխանել լրագրողի հարցերից ոչ մեկին։
Ըստ նրա` իրենք երկիր են փրկել թալանից։ Իսկ այն, որ երկիրը պարտության տարան, ըստ Ասլանյանի, իրենք մեղավոր չեն` նախկիններն են մեղավոր։
«Պատերազմն ի սկզբանե տանուլ տված էր»,–ասաց նա` մոռանալով, որ ինքն իրեն միշտ ազատամարտիկ է ներկայացնում, ով իբր մասնակցել է Արցախյան գոյամարտին։
Ստացվում է, որ այսօր Ասլանյանը չի ընդունում հաղթնակը, թեև այդ գոյամարտի ընթացքում տարած հաղթանակը երկիրը վայելում էր մոտ 30 տարի` մինչև «թալանի դեմ պայքարող» ու հետո թալանող և եկիրը թշնամուն տվող իշխանության մուտքը։