«Գալիս ա, ասի` երեխեքին կոտորեցի՞, զինվորներին վառեցի՞... ո՞ր մի բանի համար ա գալիս». զոհվածի մայր (տեսանյութ)
Ես եկել եմ, գալիս եմ ու գալու եմ Եռաբլուր։ Նեղսրտած լրագրողին ասաց 44–օրյա պատերազմուիմ զոհված ծնողներից մեկը, ում, շատ ծնողների հետ, ևս արգելել էին մտնել Եռաբլուր` այցելելու իր որդու շիրիմին։
Նիկոլ Փաշինյանի այցը Եռաբլուր ապահոցվող ոստիկանները թույլ չէին տալիս ոչ մի ծնողի մտնել տարածք, մինչև նա չհեռանա։
Ծնողները նկատում են, որ Փաշինյանը Եռաբլուորում անելիք չունի։
«Գալիս ա` Վազգենին ասի սարքածդ բանակը փլուզեցի՞, երեխեքին կոտորեցի՞, զինվորներին վառեցի՞.. որ մի բանի համար ա գալիս»,–ասաց հուզված կինը։