Էդ թուրքի կաթ կերածը Վազգենի շրիմին գալիս ա որ ի՞նչ անի. ասի` քո սարքած բանակը քանդե՞լ եմ (տեսանյութ)
Վաղ առավոտից զոհվածների ծնողները Եռաբլուրում են։ Նրանցից ոմանք այստեղ գիշեր են անկացրել։ Վերջիններս ցանկացել են բանակի տոնը «նշել» իրենց որդիների շիրիմների կողքին ու փորձել չթողնել երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին մտնել Եռաբլուր ու, ինչպես ծնողներն են ասում, պղծել Եռաբլուրը։
Զոհվածների հարազատներից մեկը զայրացավ, երբ լսեց Փաշինյանի անունը։
«Էնի Փաշինյան չի, էնի Ալիևի (Ադրբեջանի նախագահ–հեղ.) ոտքի տակի կեղտն ա։ Նա ի՞նչ իրավունք ունի մտնի Եռաբլուր։ Նա ո՞նց ա գնալու Վազգենի գերեզմանին։ Վազգենը բանակ ա սարքել, իսկ էդ թուրքի ծծի կաթ կերածը հիմնովին քանդել ա բանակը։ Վազգենի շրիմին գալիս ա որ ի՞նչ անի. ասի` քո սարքած բանակը քանդե՞լ եմ»,–ասաց վրդովված տղամարդը։