Անահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»
Հասարակություն

Ամանորին մի հիթ ունեինք՝ «Երնեկ, թէ այս նոր տարին, Վերջ տար հայի ցավերին», բայց սույն երգը 24/7 ռեժիմով երգելն անգամ չկանխեց հունվարի 19-ի Ցավը. Աննա Հակոբյան

Խաղաղությո՜ւն լինի, մնացածը մենք կանենք:Այս երազանք-մաղթանքը հասկանալի պատճառներով նախկինից մի քանի անգամ ավելի շատ ու ավելի ուժգին հնչեց այս տարվա ամանորյա մեր բոլոր սեղաններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

««Մնացած» ասելով, ենթադրվում է երկիր կառուցելը, զարգացած տնտեսություն ունենալը, անձնական բարեկեցության և հանրային բարօրության հասնելը:

Լավ ցանկություն է, ինչ խոսք: Բայց որքան որպես ցանկություն լավն է, այնքան որպես կյանքի փիլիսոփայություն՝ վտանգավոր, որքան սահուն է հնչում, այնքան անանցանելի է դարձնում դեպի Խաղաղություն մեր ճանապարհը:

Ի՞նչ է նշանակում խաղաղություն լինի, մնացածը մենք կանենք:

Սա նույնն է, թե մեկն իր ընտանիքի համար տուն կառուցել ցանկանա եւ հայտարարի.«Քարերն ու ցեմենտ-բետոնը լինի, մնացածը ես կանեմ»: Կամ մեկ ուրիշը սեփական մեքենայով ընտանիքի հետ Հայաստանով մեկ ճամփորդել փափագի եւ ասի.«Մեքենան լինի, մնացածը ես կանեմ»: Կամ, թե մի երիտասարդ իր ընկերուհուն ամուսնության առաջարկ անելու մասին երազի. «Ադամանդե քարով մատանին լինի, մնացածը ես կանեմ»:

Պարզ է չէ՞, որ այդ երիտասարդը երբեք չի նշանվի, այդ մարդը երբեք տուն չի կառուցի, մյուսն էլ երբեք իր ընտանիքին մեքենայով ճամփորդության չի տանի:

Ինչպես տուն կառուցելու շինանյութը, ճամփորդելու մեքենան, կամ նշանվելու մատանին որեւէ մեկի համար երկնքից չի ընկնում, այնպես էլ՝ Խաղաղությունը: Ինչպես անհեթեթ է Աստծուն դիմել՝ թե Աստված ջան խնդրում եմ ինձ մի քանի բեռնատար տուֆ ու մի քիչ ցեմենտ ուղարկի, այնպես էլ անհեթեթ է Աստծուն դիմել թե՝ իմ ազգին ու երկրին Խաղաղություն տուր:

Խաղաղությունը Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ: Խաղաղությունը ընդամենը նպատակ է, պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի նպատակ:

Մարդկության գոյության բոլոր ժամանակների բոլոր ազգերի եւ պետությունների պատմությունը հուշում է, որ Խաղաղությունը «չի լինում», Խաղաղությունը «անում են»:

Աստծուց էլ խնդրում են իմաստնություն, աշխատասիրություն, արդարամտություն, տոկունություն, ջանասիրություն, նվիրվածություն, ազնվություն, քաջություն, հավատ, հաստատակամություն, անբարո գայթակղություններին դիմակայելու եւ կործանարար սովորություններին վերջ տալու կամք:

Աստծուց խնդրում են չտրտնջալու, չչարանալու, չատելու, փոխարենը բարիք ստեղծելու, սեր տարածելու, սեփական տունը, բակը, քաղաքը, երկիրը մաքրելու, փայփայելու, կառուցելու եւ հզորացնելու համար բավարար ուժ:

Եւ Խաղաղությունը «գալիս է» որպես հետեւանք: Մեր սեփական, ամենօրյա, պարզ գործողությունների հետեւանք: Ընդ որում, յուրաքանչյորն իր գործողությունների համար է պատասխանատու եւ դրանցով է մեր երկիրը կա՛մ մոտեցնում խաղաղությանը, կա՛մ հեռացնում: Եթե ինչ-որ մեկը մի քանի հազար դրամի, կամ 1432 դոլարի դիմաց տեղեկատվություն է փոխանցում հակառակորդին, ինչքան ուզում է կենաց խմի, կամ Աստծուց խաղաղություն խնդրի, ինքը իր գործողությամբ մեզ արդե՛ն մի քանի անգամ հեռացրել է այդ Խաղաղությունից: Եթե այդպիսի հազարավոր մարդիկ կան, նրանք հազա՛ր անգամ են մեզ հեռացրել Խաղաղությունից: Եթե մենք այդ մարդկանց ձեռքը նախապես չենք բռնում, պոստֆակտում էլ նրանց հանդեպ չհիմնավորված մարդասիրություն ենք ցուցաբերում, մեր երկիրը մի քանի տասնամյակո՛վ ենք հեռացնում Խաղաղությունից: Եթե մենք ծույլ ենք, անփույթ, քիչ ենք աշխատում, օրվա մեծ մասը բամբասում ու ամբարտավանում ենք, եւ դա չենք էլ նկատում, հարյուրամյակներո՛վ ենք հեռանում Խաղաղությունից: Ավելին՝ ամեն քայլափոխի մահացու վտա՛նգ ենք ստեղծում մեր, մեր սիրելիների կյանքի համար:

Այս Ամանորին եւս մեկ հիթ ունեինք, երգ: Ամենուր՝ տներում, հեռուսատեսությամբ, ռադիոյով, ֆեյսբուքում, նույնիսկ եկեղեցիներում հնչեց Ռափայել Պատկանյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը.«Երնէկ, թէ այս նոր տարին, Վերջ տար հայի ցաւերին»:

Երնեկ:

Բայց հունվարի սկզբին սույն երգը 24/7 ռեժիմով երգելն անգա՛մ չկանխեց հունվարի 19-ի Ցավը:

Ռափայել Պատկանյանը այս բանաստեղծությունը գրել է 1878 թվականին, այսինքն՝ 145 տարի առաջ: 145 տարի շարունակ մենք երգում ենք՝ «Երնէկ, թէ այս նոր տարին վերջ տար հայի ցաւերին»:

Բանաստեղծության մեջ այլ տողեր էլ կան, որոնք այն մասին են, թե ո’ր պարագայում «հաջորդ տարին վերջ կտա հայի ցավերին»: Բայց այդ տողերը ակնհայտորեն «ուշադրութան եւ ընբռնումի» չեն արժանացել:

Առնվազն՝ անցած 145 տարում»,- գրել է Հակոբյանը