«Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ձերբակալվեց
Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով արդեն կա ձերբակալված: Գործով երեկ ձերբակալվել է ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որին էլ հենց հարազատները մեղադրում են ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ:
Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։