Մենք դեռևս չենք ապահովել չեմպիոնի տիտղոսը. Գվարդիոլա
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի կարծում, որ իր թիմն արդեն ապահովել է Գերմանիայի չեմպիոնի կոչումը:
«Մենք դեռևս չենք ապահովել չեմպիոնի տիտղոսը: Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպայի լավագույն 5 ակումբներից մեկն է»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերել «Sport1»-ը:
Գերմանիայի առաջնության 1-ին մրցաշրջանից հետո «Բավարիան» գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 46 միավոր: «Բորուսիան» առաջատարից ետ է մնում 8 միավորով: