Դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցվեցին
Բարձրագույն դատական խորհրդում այսօր հրապարակվեց Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության որոշումը։
Ըստ այդմ՝ դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները «էական կարգապահական խախտման» հիմքով դադարեցվեցին։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
«Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել՝ որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ՄԻԵԴ որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ»,- հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։