Վկաները հիմնավորում են բենզինով վառարանը վառելու վարկածը. ազնիվ չէ այլ բան փնտրելը. Արգիշտի Քյարամյան
Ըստ էության, Գլխավոր դատախազը ներկայացրեց իրավիճակը: Ես ուզում եմ ավելի պարզ, երկու բառով հավելել, որ բոլոր հարցաքննված վկաները, որոնք մինչ այս պահը հարցաքննվել են, ուղիղ վկայում են այն մասին, որ ի սկզբանե առաջ քաշված վարկածը. այն է՝ բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է:
Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում բռնկված հրդեհի մասին:
Նրա խոսքով՝ երկու օր առաջ օրապահը, որն անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը:
«Այսինքն՝ ամեն ինչ շատ պարզ է և այլ բաներ փնտրելու ակնկալիքները կարծում եմ` այդքան էլ ազնիվ չեն»: