Կառավարությունը տարկետմամբ 86 երիտասարդի ազատեց զինծառայության ձմեռային զորակոչից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում 2 որոշում կայացրեց, որով ՀՀ մի շարք քաղաքացիների տարկետում տվեց շարքային կազմի պարտադիր զինծառայության 2022-ի ձմեռային զորակոչից:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծում ընդգրկված ՀՀ քաղաքացիները սովորում են Հայաստանի և օտարերկրյա պետությունների հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման միջին մասնագիտական եւ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով և չեն ավարտել ուսումնառությունը:
Խոսքը 86 երիտասարդի մասին է: Նրանք կուրսը կավարտեն մինչև հունիսի 30-ը: Բացառություն է կազմում Հրայր Արմենի Բարխոյանը, որն ուսումն ավարտելու է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: