Հանկարծ մեր ժողովրդի համար էս ամեն ինչը սովորական թող չդառնա. 44-օրյայի զոհվածի հայր (տեսանյութ)
Այսօր առերեսում է տեղի ունենում Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանի հետ: Զոհվածների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց են:
44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիիում նոյեմբերի 7-ին զոհված Գևորգ Ավդիխանյանի հայրը՝ Բորիկ Կոստիկովը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գեղարքունիքի զորամասի վաշտերից մեկի կեցավայրում տեղի ունեցած հրդեհին՝ նկատեց, որ իրենց նախազգուշացումները դաս չեղան մյուսների համար ու այսօր զոհերի թիվը ավելանում է:
Մանրամասները՝ տեսանյութում