Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Մամուլ

Հենց իրենք են սպանել. երեխան ինչ դիրքով որ պառկած է եղել, էդ դիրքով էլ վառվել է. հրդեհից մահացած Արամ Մանուկյանի պապիկ

«Հրապարակ» թերթը գրում է.

Ազատ գյուղում մահացած վանաձորցի Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը, մեզ հետ զրույցում պնդում է` տղաները չեն վառվել, վառել են: Նրա խոսքով` բանակում անտերություն է, սակայն իրենք չեն պատրաստվում ներել, առավել եւս՝ հանդուրժել մեղավորներին։ «Մինչեւ Եվրոպական դատարան գնալու ենք, չենք թողնելու այսպես»,- ասում է Արամի պապիկը:

— Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` վառարանը բենզինով վառելու հետեւանքով է հրդեհ բռնկվել: Սակայն ոմանք չեն հավատում Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը:

-Չէ, նման բան չկա, դրանք լրիվ դավաճաններ ու մարդասպաններ են, էդ հայտարարողներն էլ են մարդասպան, հենց իրենք են սպանել:

— Ինչո՞ւ եք այդպես ասում, ո՞վ է սպանել:


-Ես եղել եմ դիահերձարանում, տվյալների համաձայն՝ երեխան ինչ դիրքով որ պառկած է եղել, էդ դիրքով էլ վառվել է: Տեղից վեր չեն կացել, ինչ դիրքով քնել՝ էդ դիրքով էլ վառվել են: Որ ասում են՝ տեղներից հելել են, սուտ ա, հեքիաթ: Ես կանգնեմ էդ սենյակի մեջտեղում, հինգ լիտր բենզին որ իմ վրա լցնեն, վեր կկենամ կգնամ….

— Բայց ո՞վ կարող էր տղաներին սպանել, ինչո՞ւ:

-Մարդասպանը բանակն ա: Իրենց միջից։ Թե որ մի աֆիցերն ա եղել, ես չգիտեմ:

— Հիմա դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

-Բողոքարկելու եմ, մինչեւ Եվրոպական դատարան գնալու ենք: Ես հիմա գնում եմ մեկ այլ ծնողի հետ հանդիպման, պիտի պայմանավորվենք, հասկանանք՝ ինչ ենք անում:

— Արամի թաղմանը բանակից կամ իշխանություններից որեւէ մեկը ներկա եղե՞լ է:

-Ոչ, Րաֆֆի Հովհաննիսյանից բացի որեւէ մեկը չի եկել:

— Պետությունից որեւէ ֆինանսական օժանդակություն ստացե՞լ եք:

-Որոշակի ծախսեր՝ թաղման հետ կապված։ Ես չէի ընդունում, ասացին, որ պետական ծախս է, պետք է անեն: Տարան երկու տարի թունավորեցին ու վառեցին: Բանակում բարդակ ա: Ես ամեն տեղ չեմ եղել, այնտեղ, որտեղ իմ թոռն է եղել, երեխեքն իրենց լավ էին զգում, զինվորը, որ գլխին տեր չունենա, լավ կզգա…. էդ ա վիճակը:

— Այդ զորանոցում տեղեկացանք, որ խմելու ջուր չի եղել, զինվորներից երկուսը գնացել են աղբյուրից ջուր բերելու:

-Խմելու ջուր կար քաշած, մի տասն անգամ ես եղել եմ էնտեղ: Երեխեքը փող էին հավաքել, նոր ջրագիծ փորել:

— Զինվո՞րն էր փող ծախսել ջրագիծ քաշելու համար:

-Երեխեքը փող էին դրել, ջուր էին քաշել: Իրենց մոտ միշտ շշով ջրեր են դրված եղել նաեւ:

— Ձեր կարծիքով՝ ո՞վ է այս ողբերգության պատասխանատուն, մի քանի զինվորականներ հեռացվեցին աշխատանքից:

— Պաշտպանության նախարարը եթե մարդ է, պիտի ասեր՝ էսքան երեխա մահացավ, առանց թուրքի հետ կռվելու, ավելի լավ է՝ ես հրաժարական տամ: Չտվեց:

Ալեն Սիմոնյանն ասում է՝ պատժել ենք մի քանիսին: Ի՞նչ եք արել, տեղակալներին հանե՞լ եք, չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ: Մի երկուսին նստացրեք, չէ՞ որ 15 հոգի սպանվեցին: Էդ ի՞նչ եք խոսում, նստել եք տեղներդ: Անձամբ դիմելու եմ հետաքննություն սկսելու համար, մինչեւ Եվրոպական դատարան դիմելու եմ: Սրանք արդեն ծածկադմփոց արեցին: Ծածկադմփոցը եղավ էն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց՝ կանիստրը շփոթել են: Գլուխս ցավում ա, էլ սրանցից գլուխ չեմ հանում: