28 հոգեբան վերապատրասում անցնելուց հետո, կմասնակցի անչափահասի, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել նախարարության կողմից հայտարարված՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող, որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող հոգեբանների դասընթացին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Փոխնախարար Բալյանը հոգեբաններին մաղթել է հաջողություն՝ վստահեցնելով, որ Հայաստանի լավագույն հոգեբաններն ընտրված են վերապատրաստումն անցկացնելու համար:
Բալյանն ընդգծել է, որ երկարատև աշխատանքի արդյունքում՝ իրենց ջանքերը լինելու են արդյունավետ:
Նախարարության կողմից հայտարարված ընդունելությանը դիմել է 37 հոգեբան, սակայն քննության անցողիկ շեմը հաղթահարել է 28 դիմորդ:
Քննությունը հաղթահարած հոգեբաններն անցնելու են վերապատրաստում:
Հոգեբանների դասընթացի և վերապատրաստումների գործընթացն իրականացվում է Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և
վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ՝ UNICEF և UNFPA միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ: