Եթե լինեի ընդդիմադիր պատգամավոր՝ կպահանջեի Պապիկյանի հրաժարականը, բայց քանի որ ՔՊ-ից եմ և նրա թիմակիցը՝ տրամաբանական չէ. Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)
Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցազրույց է տվել CIVILNET-ին: պատասխանելով հարցին, թե արդյոք նա կպահանջե՞ր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը, եթե լիներ ընդդիմադիր պատգամավոր՝ ՔՊ-ական պատգամավորը անկեղծ պատասխանել է. «Այո՛, եթե լինեի ընդդիմադիր պատգամավոր՝ այո՛, կպահանջեի Սուրեն Պապիկյանի հրաժարականը, բայց քանի որ ՔՊ-ից եմ՝ տրամաբանական չի լինի»: