ՀՀ-ում Վրաստանի նոր դեսպանը Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտորն է
Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է դիվանագետի հետ, շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում:
Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն կհաստատվի։
Նշենք, որ 2013 թ.–ի դեկտեմբերի 10-ից մինչև 2016 թ.–ի սեպտեմբերի 9-ը Գեորգի Շարվաշիձեն եղել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար, իսկ 2016-2022 թ.–ին` Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր։