Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում զինծառայողն ինքնասպան է եղել
Կուբաթլուի (Սանասարի) զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ 2023 թվականի հունվարի 24-ին ՊՆ N զորամասի զինծառայող, զինծառայող Սալահով Աքրամ Ասիմ օղլուն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։ Այս մասին հայտնում է apa.az կայքը:
Վերջինիս փոխանցմամբ, ստացված տեղեկատվության հիման վրա Կուբաթլուի (Սանասարի) զինվորական դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դիակը, առգրավել գործի համար կարևոր իրեր՝ որպես իրեղեն ապացույց, վերցրել են բացատրական նշումներ և կատարել այլ անհրաժեշտ գործողություններ։
Փաստի առթիվ Կուբաթլուի (Սանասարի) դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՔՕ 125 հոդվածով (ինքնասպանության դրդելը), նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, ձեռնարկվել են անհետաձգելի քննչական միջոցառումներ։
Նախաքննությունը շարունակվում է։
Հաշվի առնելով, որ տեղեկատվությունը տարածել է Կուբաթլուի (Սանասարի) զինվորական դատախազությունը, կարելի է արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում՝ մասնավորապես Քաշաթաղի շրջանում։