Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ Սահակյան
Մամուլ

Գյուղում 9 կով է մնացել, մնացածը պայթել են մինաների վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Գյուղում մոտավորապես 9 կով է մնացել: Հիմնականում մինաների վրա պայթել են, հիմնականում գյուղում երեք ընտանիք է անասուն պահում»,- մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչ Հասմիկ Սիմոնյանը: 

«Օգտվողն օգտվում է, ձմեռվա սեզոն է, հիմնականում կաթը քիչ է լինում: Ամեն մեկն իր ընտանիքով, ովքեր էլ որ ցանկանում են, ասում են՝ տալիս են»,- ասաց Ներքին Հանդի բնակչուհին: 

Դեռևս սեպտեմբերյան պատերազմի ժամանակ թշնամին մեծ առաջխաղացում ունեցավ՝ վերահսկողություն սահմանելով նաեւ Ներքին Հանդի բնակիչների հսկայական բերքատու այգիների նկատմամբ: Ավելի վաղ Ներքին Հանդի բնակիչներն ահազանգել էին, որ տոննաներով մրգերը ծառերի վրա են մնացել, չեն կարողանում քաղել ու վաճառել, որովհետեւ թշնամու տեսադաշտում են, նշանառության տակ: 

«Անասունների պահով փոխհատուցում եղավ, հիմա, ներկա պահին էլ խոստացել են այգիների մասով փոխհատուցում անել, դե տեսնենք ինչ է լինում»,- ասաց Հասմիկ Սիմոնյանը:

Ձմեռը, սակայն, այս տարի մեղմ է գյուղում, արեւային եղանակ է, ձյուն էլ չեն տեսել՝ պատմում է տիկին Հասմիկը: Միայն նորակոչ ու անցանկալի «հարեւանների» առկայությունն է անընդհատ ճնշում գյուղի բնակիչներին՝ չորս կողմերից գյուղը շրջափակման մեջ է․ «Մոտ 150-200 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում մեզանից, չորս կողմից տեղավորվել են»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք փորձո՞ւմ են գյուղի բնակիչների հետ խոսել, շփվել կամ հեռվից ինչ-որ վանկարկումներ անել, ձեռքով նշաններ եւ այլն։ Տիկին Հասմիկը շեշտեց, որ նման բան չի եղել, նման բան չի լսել: 

Սակայն նախկինում, երբ երեկոյան մեքենաներ էին անցնում ճանապարհով, ադրբեջանցիներն ուժեղ լույս էին գցում, որ մեքենաները վթարի ենթարկվեին: Թեեւ արդեն տեւական ժամանակ է՝ այդպիսի բան չի եղել: 

«Գյուղում համարյա թե բոլորս թոշակառուներ ենք, ընդամենը մի երկու-երեք երիտասարդ ընտանիք կա: Թոշակով յոլա ենք գնում: Միայն ու միայն մեր իսկական ու բուն թեման մեր գերեզմանոցն է, որ չենք կարողանում գալ ու գնալ: Իրենք գտնվում են այնտեղ, հիմա մենք ոչ մի ձեւով չենք կարողանում այնտեղ գնալ»,- ասաց Ներքին Հանդի բնակիչը:

Նա նշեց, որ խմելու ջրի հարցը կարծես թե լուծել են` միացումները կատարվել են, բայց ջուրը դեռ իրենց չի հասել: Իսկ ձմռանը տները տաքացնելու հարցը լուծում են փայտով, որը հասցրել էին պաշարել ամռանը․ այն ժամանակ գյուղին կից անտառը դեռ չէր գտնվում թշնամու վերահսկողության տակ, իսկ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ դա էլ գրավվեց թշնամու կողմից․ «Վառարանով ենք տունը տաքացնում, փայտ ենք վառում: Այս տարի յոլա կգնանք, բայց մյուս տարի չգիտենք՝ ոնց կլինի, որովհետև այդ անտառը ներկա պահին իրենց տրամադրության տակ է գտնվում»: 

Այսինքն, մյուս ձմեռ տունը տաքացնելն արդեն խնդիր կդառնա գյուղի բնակիչների համար։ Տիկին Հասմիկն ասաց. «Մյուս ձմեռ տեսնենք, էլի, միգուցե սրանք հետ քաշվեն»: Բայց նաեւ արձանագրեց, որ իրենցից ոչինչ կախված չէ: Իրենց անվտանգությունն այլեւս երաշխավորված չէ: Գյուղից կա՞ արտահոսք: Գյուղի բնակիչները չեն պակասել՝ վստահեցնում է մեր զրուցակիցը․ «Տարհանման բանով գնացել ենք ու նորից հետ ենք եկել՝ մի հինգ, տասը օր հազիվ մնացած լինենք տարհանման վիճակում, հետո հետ եկանք մեր տները, ոչ ոք բնակիչներից գյուղը չի լքել»»: