Հունվարի 23-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը. (տեսանյութ)
Հայ առաքելական եկեղեցին տոնում է Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը:
Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Թեև եկեղեցի են գալիս ոչ միայն երիտասարդները: Այս օրը եկեղեցի գալն ու աղոթքն առ Աստված մեզանում նվիրական ավանդություն է:
Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Պատահական չէ, որ Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Ուշի` Աշտարակի շրջան, և այդտեղ կառուցում Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցի:
Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով ու աղոթքով: Հայ Քրիստոնյա հասարակությանը պապերից եկած ժառանգություն է մնացել նաև ժողովրդական սովորույթները:
Այդ օրը այլուրով մատուցարանը դնում են տան տանիքին կամ պատշգամբում և սպասում Սուրբ Զորավարի ձիու փայտի հետքին: Կան էլի շատ ավանդույթներ, սակայն ամենատարծվածը աղիբլիթն է:
Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Մանրամասները` տեսանյութում