Ցուցարարները պահանջում են համակարգից հեռացնել «հրեշտակապետ» Գեղամ Խաչատրյանին
Ազատության հրապարկից «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքից հետո հավաքվածները երթով շարժվեցին դեպի Ոստիկանություն: Նրանք ոստիկանությունից պահանջում էին հեռացնել համակարգից «հրեշտակապետ» Գեղամ Խաչատրյանին, որը զանգավածային միջոցառումների ընթացքում օրենք է «խախտում», բացի այդ կեղծ ցուցմունք է տվել` ասելով, որ ՀԽ անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը իր նկատմամբ բռնություն է կիրառել: Ցուցարարները պահանջում են պատժել Գեղամ Խաչատրյանին:
Ցուցարարներին մոտեցավ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Անդրդառանալով Գեղամ Խաչատրյանին պատժելու վերբերյալ հարցերին, վերջինս ասաց. «Մարդու իրավունքների պաշտպանի՝ ոստիկանապետին հասցեագրված գրությանը պատասխանվել է, որ հունվարի 15-ին ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս պահին քննությունը կասեցված է, մինչև նախաքննական մարմինը որոշում կկայացնի»,-մանրամասնեց նա: