Շոյգուն փոխարինել է երկու ռազմական շրջանների հրամանատարներին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն փոխարինել է Հարավային և Արևմտյան ռազմական շրջանների հրամանատարներին։ Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 23-ին, գրում է РБК-ն։
Հարավային ռազմական շրջանը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Սերգեյ Կուզովլևը, նշում է թերթը։ Նա նախկինում ղեկավարել է Արևմտյան ռազմական շրջանը։
Կուզովլևին փոխարինել է գեներալ-լեյտենանտ Եվգենի Նիկիֆորովը, ով 2020 թվականից զբաղեցնում է Արևելյան ռազմական շրջանի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտնել կադրային որոշումների մասին։