Որքան երկար է Ուկրաինան մերժում խաղաղ բանակցությունները, այնքան ավելի դժվար է լուծում գտնելը. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինան մերժում է խաղաղ բանակցությունները, և որքան երկար դա շարունակվի, այնքան ավելի դժվար կլինի լուծել հակամարտությունը: Այս մասին տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը:
Ռուսաստանը բազմիցս ասել է, որ բաց է բանակցությունների համար, սակայն Ուկրաինան և ԱՄՆ-ն ասում են, որ Մոսկվայից որևէ նշան չեն տեսնում, որ նա լրջորեն է վերաբերվում բանակցություններին և կասկածում է, որ նա փորձում է ժամանակ շահել՝ պատերազմում մի շարք պարտություններից հետո վերախմբավորվելու համար:
«Որքան երկար նրանք (ուկրաինացիները) հրաժարվեն, այնքան ավելի դժվար կլինի լուծում գտնելը»,- ասել է Լավրովը՝ Հարավային Աֆրիկա կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում։