Մեր բանակը զինվորների քանակի բանակ չէ. Դավիթ Տոնոյան
Մեր բանակը զինվորների քանակի բանակ չէ, մեր բանակը խելացի գործող բանակ է. այսօր գրողների հետ հանդիպմանը Հայաստանի անվտանգության միջավայրը և մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ներկայացնելիս նշեց Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:
Դավիթ Տոնոյանը հավելեց, թե բանակը համալրվում է պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների շնորհիվ: Ըստ նրա՝ 1994թ-ից սկսած մինչև այսօր 100 000-ից ավելի զորացրվածներ առաջնագծում են ծառայել, որոնք այսօր 35-36 տարեկան են առավելագույնը և գիտեն՝ ինչ է նշանակում հակառակորդի առջև կանգնել օր ու գիշեր:
«Այնպես որ մենք համալրման խնդիր չունենք, իսկ հակառակորդի զսպման համակարգ ստեղծելու համար մեր ռեսուսրն ավելի քան բավարար է»,-եզրափակեց նա: