Այս ջահելների արյունը, կիսատ մնացած կյանքը, կիսատ մնացած երազանքները Նիկոլի ու իր իշխանության խղճի վրա են. Չալաբյան
«Դեպքի մասին նոր ենք իմացել, առավոտյան արդեն 8 բարձրաստիճան սպա հեռացվում են պաշտոններից առանց ծառայողական հետաքննությամբ պարզելու այդ մարդկանց մեղքի բաժինը, կապ ունե՞ն, թե՞ ոչ, միանգամից մեղքի պատասխանատվության սլաքն ուղղում է իրենց վրա»։
Կառավարության շենքի դիմաց «Համախմբում» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի դեպքին, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող:
«Առավոտ ելույթ է ունենում վարչապետի աթոռին նստածը, ասում է՝ գիտենք, ով ինչի համար է պատասխանատու, բոլորն իրենց պատիժը կստանան։ Առաջինը դու պետք է քո պատիժը ստանաս, որովհետև այն մարդկանցից շատերը, որոնց գործից հանել ես, այս գործի անմիջական պատասխանատուն չեն, իրենք մեղք էլ չունեն, որ զինվորները մնում են այդ ախոռի մեջ, քանի որ իրենք չեն այդ պատասխանատուն։ Դու ես դրա պատասխանատուն»,-իր ելույթի ժամանակ ասաց Չալաբյանը:
Նա ընդգծեց, որ իշխանությունն ամեն ինչ ձախողել է։
«Այս ջահելների արյունը, կիսատ մնացած կյանքը, կիսատ մնացած երազանքները ձեր խղճի վրա են, դուք եք իրենց կյանքը, երազանքները ընդհատել, եթե այդպես շարունակվի, սա վերջինը չի լինի»,-ասաց Չալաբյանը;
Նա առաջարկում է հեռացնել գործող իշխանությանը՝ ծնկաչոք չապրելու և նման դժբախտությունները չկրկնելու համար: Չալաբյանի խոսքով, Նիկոլի ժամանակը վաղուց սպառվել է:
«Ինքը մեր կյանքն է տանում, մեր երեխաների կանքն է տանում։ Ուստի քո ժաmանակը սպառվել է։ Հեռացիր։ Ինչքան շուտ հեռանաս, այնքան լավ։ Քո հետևից ավելի լավերը կգան։ Ոչ մեկին մի վախեցրու, թե քո հետևից նախկիններն են գալու։ Չեն գալու, ժողովուրդը նմակիններին չի ընտրելու։ Հեռացիր»,-կոչով դիմեց Չալաբյանը: