Մենք բոլորս դատապարտված ենք զոհվելու, եթե այս իշխանությունները մնան. ռազմական փորձագետ (տեսանյութ)
Իրենք եկել են փոփոխություններ անելու, խնդիրներ լուծելու, բայց ոչ միայն չեն լուծել որ մի խնդիր, այլև խնդիրները խորացրել ու ստեցծել են նոր խնդիրներ:
Այս մասին կառավարության շենքի դիմաց «Համախմբում» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Կիսակաթվածահար, քաոսի մեջ խեղդվող տարածք ենք դարձել, որի համար մեկ մեղավորը Նիկոլ փաշինյանն է ու նրա մերձավոր շրջանակում»,-ասաց նա:
Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ գործող իշխանությունները եկել են պայքարելու թալանի դեմ, բայց ամբողջ երկիրը թալանվեց ու տվեց թշնամում:
Անդրադառնալով իշխանությունների «շանտաժին», ըստ որի եթե փոխվի իշխանությունն ու խաղաղություն չհաստատվի, ապա հայաստանաբնակների ու հայ ժողովրդի ճակատագիրն անորոշ կլինի: կարեն Վրթանեսյանը շտապեց փարատել մտահոգությունները. «Մենք բոլորս դատապարտված ենք զոհվելու, եթե այս իշխանությունները մնան»,- ասաց ռազմական փորձագետը: