«Ձեր որդին չպետք է լինի հաջորդը». բողոքի ակցիա Կառավարության դիմաց. ՈւՂԻՂ
Կառավարության շենքի դիմաց «Համախմբում» նախաձեռնության բողոքի ակցիան մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղում զինվորների կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Առանց բանակ ապագա չկա», «Մեղավորը քո ԴՆԹ-ն է», «Բանակը մեր ողնաշարն է», «Զուգահեռ իրականություններ» գրություններով ցուցապաստառներ, ինչպես նաև անմեղ 15 զոհերի լուսանկարները։