Ձեզ բան չմնաց... հասցրեք հավաքել ճամպրուկները. փաստաբանը` իշխանություններին
Շատ սպասելի է, որ երկիրը ծայրահեղ իրավիճակի հասցրած և անելիք ու ասելիք չունեցող իշխանությունները պետք է դիմեն հասարարակության կերակրման ու քնեցման իրենց հին ու փտած մեթոդին. հետապնդումներ, հետապնդումներ, հետապնդումներ... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Լրատվականները copy past անելով կազդարարեն այս կամ այն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդման տեքստը, մի քանի պարապ մարդ ֆեյքերի ճիրաններն ընկած մեկնաբանություն գրելով օր կմթնեցնի, իսկ դուք` մեկ օր ավելի կերկարաձգեք ձեր ստորաքարշ գոյությունը...
Ասեմ իմանաք, այլևս ոչ մեկին հետաքրքիր չեն ձեր հետապնդումները. այլևս ոչ մեկին ոչ կկերակրեք, ոչ` կվախեցնեք ...
Այնպես որ ձեզ բան չմնաց... հասցրեք հավաքել ճամպրուկները...»: