Գիշերը զինվոր տղաներից մեկը որոշել է կրակը ուժեղացնել՝ 5 լ-ոց տարայով բենզին է լցրել. Ալեն Սիմոնյանը՝ հրդեհի առաջացման վարկածների մասին (տեսանյութ)
Ամենամեծ խնդիրը եղել է այն, որ չեն պահպանվել անվտանգության կանոնները, պատուհաններին եղել են ճաղավանդակներ, որոնք չպետք է լինեին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Գեղարքունիքի զորամասերից մեկի վաշտի կեցության վայրում առաջացած հրդեհից ու դրա հետևանքներից:
Նա ցավակցեց հարազատներին ու պատմեց իր լսած վարկածներից մեկը՝ կապված հրդեհի առաջացման հետ:
«Իմ ունեցած տեղեկությունները շատ չեն տարբերվում հայտնի տվյալներից. գիշերը քնած են եղել, իրենցից մեկը որոշել է, որ կրակը պետք է ուժեղացվի և 5 լիտրանոց տարայով լցրել է, որից հետո բռնկվել է ինքը, ու վախից շպրտել է տարան և ամբողջ սենյակն այրվել է»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ իրեն այդպես են պատմել: