Ովքեր են փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը. հերթական «դիմակազերծումը» (լուսանկարներ)
Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը ֆիքսել ու բարձրաձայնել է, թե ովքեր են քողարկվել ու փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ կեղծ բնապահպանների անվան տակ:
Հերթական բնապահպան կոչվածը մեսխեթցի թուրքերի «Վեթեն» հասարակական միավորման փոխնախագահ Մևլուդ Իշիկն է:

Ալեն Ղուլկանը գրում է.
«Մեսխեթցի թուրքերը, որոնք հայտնի են նաև «ահիսկա» կամ «ահըսկա» թուրքեր անունով, սկսել են ակտիվ կերպով զբաղվել Արցախի ֆլորայի ու ֆաունայի «պաշտպանությամբ»։ Այս անգամ արցախցիների նկատմամբ իրականցվող հանցագործության վայրում է Մևլուդ Իշիկը, որը մեսխեթցի թուրքերի «Վեթեն» հասարակական միավորման փոխնախագահն է, ինչպես նաև ահիսկա թուրքերի միջազգային միության տնօրենների խորհրդի անդամ է։

Ղուլյանը գրում է, որ մեսխեթցի թուրքերը 1989-1991 թվականներին Ուզբեկստանի Ֆերգանա հովտից բերվել ու վերաբնակեցվել են «Խոջալուում» ուզբեկների և ահիսկա թուրքերի ազգամիջյան հակամարտությունից՝ «Ֆերգանայի ջարդերից» հետո՝ որպես Արցախի թուրքացման Ադրբեջանի քաղաքականության մի մաս։
«Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորը գիտեն։ Նրանց թողեցին բախտի քմահաճույքին` ենթարկելով մահացու վտանգի և դարձնելով Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական խաղերի զոհը։ Երևում է, մեսխեթցի թուրքերին կրկին խոստացել են վերաբնակեցնել Խոջալուում»,-գրում է Ղուլյանը»:
