Կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. դիերը փոխանցում են ծնողներին
Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է։
Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նա հայտնել է, որ սկսվել է դիերը ծնողներին փոխանցելու գործընթացը։
Հունվարի 19-ին տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեռ որևէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։
Աբրահամյանի փոխանցմամբ՝ ակտիվ քննություն է կատարվում, որի շրջանակում շուրջ 20 անձ հարցաքննվել է, բազմաթիվ փաստաթղթեր են առգրավվել։