Բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունների պատճառով՝ ապրանքատեսակը հեռացված է վաճառքից. Արցախի ՏՇ
Քանի որ պետական պահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունները հանրության որոշ շրջանակների մտահոգությունն է առաջացրել:
Արցախի Տեղեկատվական շտաբիվ տեղեկացնում են, որ այս պահին տվյալ ապրանքատեսակն ամբողջությամբ հեռացված է վաճառքի դարակներից, իսկ նմուշը ուղարկված է լաբորատոր հետազոտության․ արդյունքը հայտնի լինելուն պես՝ կհանրայնացվի։
«Հայտնում ենք, որ վաճառքի կետերում առկա է միայն բրնձի՝ լուսանկարներում պատկերված տեսականին, ինչը վաճառվում է համապատասխան թույլտվության համաձայն»,-ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ: