Ռուս խաղաղապահները և «Հայեր Միացեք» ԲԿ-ի հետ շարունակում են օգնություն բաժանել Արցախի երեխաներին (լուսանկար)
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայեր միացեք» հայկական միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ օգնություն են բաժանել Արցախի երեխաներին։ Այս մասին հայտնում է խաղաղապահների Telegram ալիքը:
Մարդասիրական ակցիան տեղի է ունեցել Ասկերանի շրջանի դպրոցներում, 2426 երեխա ստացել է հասցեական օգնություն։
Երեխաներին հանձնվել են մթերային փաթեթներ։
