Պարեկային ոստիկանությունը կարկատանի տրամաբանությունից դուրս գալու դրսևորում է. «նոր գինի հին տիկների մեջ հնարավոր չէ տեղավորել». Փաշինյան (տեսանյութ)
Պարեկային ոստիկանությունը կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու իշխանության բարի կամքի ամենավառ դրսևորումներից է: Այս մասին Արագածոտնի մարզում Պարեկային ծառայության մեկնարկի ժամանակ ունեցած ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ պետք է Պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ բերել նոր մտածողություն:
«Շատերը թյուրիմացաբար մտածել են, որ սա բարեփոխում է ոստիկանի դեմ, բայց սա բարեփոխում է հանուն ոստիկանի: Սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար»,- ասել է նա:
Փաշինյանը Կտարակարանից մեջբերում արեց. «Նոր գինի հին տիկերի մեջ հնարավոր չէ տեղավորել»: