Հունվարի 19-ի ողբերգության հետևանքով զոհվել են մեր զավակները, մեր սիրասունները. Փաշինյան (տեսանյութ)
Հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել են զինծառայողներ Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերից: Այս մասին Արագածոտնի մարզում Պարեկային ծառայության մեկնարկի ժամանակ ունեցած ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Մարզը նշանակություն չունի՝ զոհվել են Հայաստանի Հանրապետության զավակները, մեր զավակները, մեր սիրասունները»,- ասել է նա ու առաջկել րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Փաշինյանը նշել է նաև, որ տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցուց են դնում, որ կարիք կա հասկանալ պրոբլեմները՝ իրենց խորությամբ:
«Պրոբլեմները ոչ միայն մակերսին երևացողներն են, այլ դրանք արտահայտվում են ամենատարբեր ոլորտում, դրանք ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են: Դրանք շատ հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով»,- ասել է Փաշինյանը:
Նա նաև ընդգծել է, որ պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու` իշխանության բարի կամքի ամենավառ դրսևորումներից է: