Անկարան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա
Թուրքիայի իշխանությունները չեղարկել են Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի այցը Թուրքիա, որը նախատեսված էր հունվարի 27-ին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Այս պահին Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի հունվարի 27-ին այցը Թուրքիա անիմաստ է։ Ուստի մենք չեղարկել ենք այցը»,- Աքարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Գործակալությունը պարզաբանում է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները շվեդական ոստիկանությունից թույլտվություն են ստացել երկրի դեսպանատան դիմաց հակաթուրքական ցույց անցկացնելու համար։
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները որոշել էին չեղարկել Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի այցը Թուրքիա։