«Զինվորներից 14-ը իր մահճակալի վրա մահացած է եղել». այս նյութի տակ ավելի քան 200 արձագանք՝ հավանության նշան է. ի դեպ՝ ֆեյքեր չեն. Բիչախչյան
«Գիտեք չէ սոցցանցերը ուժեղ ինդիկատոր են երկրի բոլոր շերտերի վերլուծության ու գնահատականի համար: Պետք չեն մեծ ծախսեր գործակալան ցանց պահելու, կերակրելու համար»:
Գրում է իրավաբան Մնացական Բիչախչյանն ու հավելում. «Լրատվական նյութ ես կարդում, զինվորներից 14-ը իրենց մահճակալների վրա մահացած են եղել: 900 արձագանքից 200-ից ավել հավանության նշան է: Ի դեպ հայեր են, ֆեյքեր էլ չեն:
Սա ինչի նշան է՝ փնթիության, անգրագիտության, լուրջ հարցերին անտարբեր մոտենալու:
Դե չեմ ասում էլ, որ գերակշիռ մասը քաղաքագետներ, վերլուծաբաններ, իրար կոկորդ կրծողներ ու դատարկ խոսքերով հայրենիք փրկողներ են»:
