Մարգարիտա Գասպարյանը հերթական հաջողության է հասել
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում ընթանում են երրորդ շրջանի հանդիպումները: Կանանց մրցաշարում հերթական փայլուն հաղթանակն է տոնել Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը, ով պարտության է մատնել Ղազախստանը ներկայացնող Յուլիա Պուտինցովային: Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը:
Մրցավեճի ընթացքում 21-ամյա հայուհին շահել է մրցակցի 5 մատուցում, իսկ սեփականը զիջել է 3 անգամ:
Նշենք, որ Գասպարյանն առաջին անգամ է հասնում «Մեծ սաղավարտի» մրցաշարի չորրորդ շրջան: Մարգարիտայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը, որը 6:1, 6:1 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանը ներկայացնող 18-ամյա Դարյա Կասատկինային: